ԱՄՆ-ն զորքի կեսը դուրս կբերի Օկինավայից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ճապոնական Օկինավայում ամերիկյան զորքերի ներկայացվածության փոփոխությունը բխում է երկու երկրների շահերից:

«Կարծում եմ, որ առաջընթացի համար արդյունավետ լուծում ենք գտել, որը բխում է իրավիճակից և տեղի բնակչության դիրքորոշումից: Այս որոշումը երկու երկրների ռազմական համագործակցությունը լավացնելու հնարավորություն է տալիս»,- Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նադի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Օբաման:

Անցած շաբաթ ԱՄՆ-ն և Ճապոնիան նոր փաստաթուղթ են ստորագրել, որով Օկինավայում տեղակայված 9000 ամերիկացի զինվորներ կտեղափոխվեն Խաղաղ օվկիանոսի այլ հատվածներ, մասնավորապես, Գուամ, Հավայան կղզիներ և Ավստրալիա: Սակայն Օկինավայում կշարունակի մնալ արագ արձագանքման 10 հազար ծովային հետևակ:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Տոկիոն զորքերի տեղաբաշխմանը կհատկացնի ավելի քան 6 մլրդ դոլար, որը կծախսի նոր ուսումնավարժանքային կետեր ստեղծլեու համար, իսկ դրանք կօգտագործվեն ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինվորականների կողմից:

Աղբյուր՝ Пересмотренный план изменения структуры американского присутствия на Окинаве отвечает интересам США и Японии

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *