Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկը:
Պաշտպանության նախարարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին:
Նախարարին է ներկայացվել զորամասում տարածքում ընթացող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքը:
Օհանյանն այցի ավարտին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: