ԵԱՀԿ առաքելությանն են ներկայացվել ադրբեջանական դիվերսիայի վայրն ու ապացույցները. օրվա ամփոփում

Այս գիշեր ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը: ԵԱՀԿ դիտորդական խումբն այցելել է ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների սպանության վայր ու Դովեղ գյուղ: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանը երրորդ երկիր է փոխանցել երեք հայ ռազմագերիների:

  • ԵԱՀԿ ներկայացուցիչներն այսօր այցելել են այն վայր, որտեղ տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը հայ զինծառայողների մեքենայի վրա: Դեպքից 2 օր առաջ այդ տարածքում նկատվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, որոնք, փաստորեն, նախապես հետախուզական թռիչքներ են իրականացրել։
  • «Ես շատ մեծ մտահոգություն ունեմ Իջևան-Ղազախ հատվածում զինադադարի խախտումների, դրանց քանակի մեծացման, դրանց հետևանքով մարդկային զոհերի, և վերջապես, Աստված մի արասցե, ռազմական գործողությունների ծավալման հետ կապված»,- ասել է Արթուր Սաքունցը:
  •  «Զորամասի տարածքի ջրի աղային բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է այն ջրից, որը քաղաքացիական կյանքում օգտագործել են զինվորնեը, և որին սովորել է նրանց ստամոքսը»,- անդրադառնալով զինծառայողների առողջական խնդիրներին՝ ասել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Հրաչ Եգորյանը:
  • Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են ինչպես երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, այնպես էլ երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններից:
  • Ադրբեջանը, նախնական տեղեկություններով, երրորդ երկրի է փոխանցել երեք հայ ռազմագերիներին:
  • «ԶԼՄ-ներին խորհուրդ ենք տալիս ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, չտարածել չստուգված լուրեր և արհեստականորեն չսրել իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
  • Razm.info-ի տեղեկություններով, այս գիշեր ադրբեջանական կողմը ժամեր շարունակ գնդակոծել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը:
  • Ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության 2012թ. ծրագիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *