ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգը համալրվում է նորագույն ՌԷՊ կայաններով

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները համալրվել են թվով 10 նորագույն կայաններով։ Գործընթացն առաջիկայում ընդունելու է ավելի մեծ ծավալներ։ Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ինֆաունա ՌԷՊ կայան. ՌԴ  ԶՈւ

Ինֆաունա ՌԷՊ կայան. ՌԴ ԶՈւ

Ռադիոէլեկտրոնային պայքարի՝ համալրվող տեխնիկայի թվում են ԲՏՌ-80 զրահափոխադրիչի վրա հավաքած Ինֆաունա և Տիգռ զրահամեքենայի վրա հավաքած Լեյեր-2 (ռուս.՝ Тигр, Инфауна, Леер-2) կայանները։

Ինֆաունա ՌԷՊ կայանը նախատեսված է գերկարճալիք տիրույթի ռադիոկապի ճնշման, ինչպես նաև է ռադիոկառավարվող պայթուցիկների և հակատանկային միջոցների նշանառման համակարգերի խափանման համար։

Լեյեր-2 ՌԷՊ կայանն իրականացնում է ոչ միայն ռադիոկապի հետախուզություն և ճնշում, այլև ռադիոտեխնիկական հետախուզություն, ինչը թույլ է տալիս տեղորոշել հակառակորդի տեխնիկական միջոցները՝ ռադիոճառագայթման աղբյուրների վերլուծության շնորհիվ։

Լեյեր-2 ՌԷՊ կայան. ՌԴ ԶՈւ

Լեյեր-2 ՌԷՊ կայան. ՌԴ ԶՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *