ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարական կազմի վերապատրաստում է իրականացվում

Հայաստանի բարձրլեռնային Կամխուդ զորավարժարանում Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի 150 սպաների համար կազմակերպել են տեսչա-մեթոդական վարժանքներ։ Նման միջոցառումներ կազմակերպվում են ամեն տարվա ուսումնական փուլի մեկնարկից առաջ, որը Հարավային ռազմական օկրուգի բոլոր ստորաբաժանումներում սկսվում է հունիսի 1-ից։

102-րդ ռազմաբազա զորավարժություն

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Վարժանքների ընացքում սպաները բարձրացնելու են իրենց մասնագիտական պատրաստվածության մակարդակը, վերապատրաստվելու են անձնակազմի հետ աշխատանքներ տանելու հարցերում։

Վարժանքների եզրափակիչ փուլում նախատեսված է վերապատրաստվող սպաների միջև մրցույթ ֆիզիկական, կրակային և հատուկ պատրաստվածության մակարդակը ստուգելու համար։ Սպաները մրցելու են դասակի, վաշտի և գումարտակի լավագույն հրամանատարի կոչման համար։

Նշենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *