2011թ.-ին ՊՆ ոլորտում Ռուսաստանին հասցվել է 34 մլն դոլարի վնաս

Ռուսաստանյան զինված ուժերը շարունակում են անորակ տեխնիկա ստանալ, և միայն 2011թ. պետությանը հասցվել է 1 մլրդ ռուբլու (34 մլն դոլար) վնաս: Այս մասին նշվում է ՌԴ Գլխավոր դատախազության զեկույցում:

Ընդհանուր առմամբ ավելի քան մեկ մլրդ ռուբլի է հատկացվել մի շարք չիրականացված գործարքների համար: Դրանք են՝  ՌԾՈՒ-ի նավերի վրա հրետանային համակարգերի տեղադրում, որը չի համապատասխանել տեխնիկական առաջադրանքին, չի իրականացվել՝ ատոմային՝ «Պյոտր Մեծ» ծանր հածանավի վերանորոգումը, ՌԴ ՊՆ պաշտոնական կայքի արդիականացումը, ինչպես նաև՝ «Վոենտելեկոմ» հեռահաղորդակցային ընկերության վերազինումը:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձան՝ մեծ թիվ են կազմում կեղծ գործարքների մասին փաստաթղթերը: Ստուգումների արդյունքում Ռազմական դատախազությունը արձանագրել է ավելի քան 3600 օրինախախտում, որոնց հիման վրա հարուցվել է 84 քրեական գործ:

Աղբյուր՝ Ущерб от некачественной техники в ВС РФ за год превысил 1 млрд рублей

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *