Թուրքական Teksav ընկերությունը, որը շուրջ 25 տարի մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների, ուղեփակոցների, ծրագրային ապահովման սարքերի, ռադիոհաճախականության նույնականացման համակարգերի, վարժասարքերի ստեղծման ոլորտում, հրաձգային զորավարժարան է ստեղծում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի համար։
Այս մասին սույն ընկերության գլխավոր տնօրեն Սարդար Աքդուաքը հայտնել է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության թղթակցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։ Աքդուաքի խոսքերով՝ զորավարժարանի ստեղծման աշխատանքներն ավարտվելու են 2 ամսից։ Ըստ աղբյուրի՝ զորավարժարանն աչքի է ընկնում նրանով, որ համակարգչային հատուկ համակարգերի միջոցով կուրսանտների կրակային վարժանքների տվյալները հանգամանորեն հավաքագրվում են, ապա վերլուծության ենթարկվում։
Աքդուաքը հավելել է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության համար պատրաստվում են ստեղծել ևս մեկ զորավարժարան։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 29-31 | Ռազմ.info