ՊԲ-ում քննարկել են զորակոչի վերաբերյալ հարցեր

Մայիսի 24-ին ՊԲ հրամանատարությունը խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է 2014-ի ձմեռային զորակոչի արդյունքների ամփոփմանն ու ամառային զորակոչի խնդիրների քննարկմանը:

Զորակոչին նվիրված խորհրդակցություն ՊԲ-ում

Զորակոչին նվիրված խորհրդակցություն ՊԲ-ում

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

Խորհրդակցության սկզբում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդես է եկել ներածական խոսքով, ինչին հաջորդել է Արցախի գլխավոր զինկոմի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա ձմեռային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է ամառային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Այնուհետև ներկայացվել է ՊԲ հրամանատարի հրամանով նախորդ զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով:

One response to “ՊԲ-ում քննարկել են զորակոչի վերաբերյալ հարցեր

  1. Pingback: Պարգևատրվել են ադրբեջանական դիվերսիան կասեցրած ՊԲ զինծառայողները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *