Սեյրան Օհանյանին փոխադրող օդանավը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի օդանավակայանում

Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում Մոսկվա-Երևան չվերթ կատարող ինքնաթիռը, որի մեջ էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, թռիչքից մի քանի րոպե անց ծագած տեխնիկական խնդիրների պատճառով հետ է շրջվել ու վթարային վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայանում։

Թռիչքուղու վրա ինքնաթիռը դիմավորել են օդանավակայանի հրշեջ և արտակարգ այլ ծառայությունների մեքենաները։ Ծագած տեխնիկական խնդիրների վերաբերյալ այլ մանրամասներ այս դեռևս հայտնի չեն։

Պաշտպանության նախարարն, ինչպես նաև օդանավի մյուս ուղևորները չեն տուժել։ Հայտնի է, որ ժամը 17։00-ի դրությամբ նրանք Երևան վերադարձի ճանապարհին են։

Նշենք, որ Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր՝ մասնակցելու Միջազգային անվտանգության 3-րդ համաժողովին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *