ՊՆ-ի խորհուրդը ԶԼՄ-ներին՝ ճշտել լուրերը, նոր տարածել

ՀՀ ՊՆ լրատվության բաժնի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Հղումներ անելով սեփական աղբյուրների և տեղեկությունների` որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերով ապատեղեկատվություն է տարածվում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի ռեժիմը խախտելու, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու հետևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ:

Նման լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, չտարածել չստուգված լուրեր և արհեստականորեն չսրել իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների դեպքում»:

One response to “ՊՆ-ի խորհուրդը ԶԼՄ-ներին՝ ճշտել լուրերը, նոր տարածել

  1. Pingback: ԵԱՀԿ առաքելությանն են ներկայացվել ադրբեջանական դիվերսիայի վայրն ու ապացույցները. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *