Չինաստանի կառավարությունը ՊՆ-ի կարիքների համար կգնի 1 000 հատ FAW ավտոմեքենա

Չինաստանում ամփոփել են զինված ուժերի կարիքների համար 1 000 հատ լյուքս դասի ավտոմեքենայի գնման մրցույթի արդյունքները։ Զինված ուժերի հրամանատարական կազմն իրենց արտադրանքով սպասարկելու համար պայքարում էին թվով 5 ընկերություն։ Ի վերջո, հաղթող է ճանաչվել տեղական FAW ավտոարտադրող ընկերությունն իր RedFlag H7 մեքենայով։ Այս մասին հայտնում է չինաստանյան Sina լրատվական գործակալությունը։

Մրցույթային հանձնաժողովի անդամները զննում են FAW RedFlag ավտոմեքենան

Մրցույթային հանձնաժողովի անդամները զննում են FAW RedFlag ավտոմեքենան

Ի սկզբանե, Չինաստանի ղեկավարը հրահանգել էր մրցույթի անցկացման ընթացքում գերապատվությունը տալ չինաստանյան ավտոարտադրողներին՝ տեղական արտադրությանը զարկ տալու և նյութական միջոցների խնայման նպատակով։ Արդյունքում՝ մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր հինգ ընկերություններն էլ տեղական էին։

Չինաստանում վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է պետական հաստատությունների կարիքների համար օգտագործվող մեքենանարի՝ տեղական արտադրության լինելու հանգամանքը։ Իսկ 2014-ի ապրիլին արձակվեց հրաման, որով արգելվեց արտասահմանյան շքեղ մեքենաներին ռազմական գերատեսչության զինհամարանիշեր փակցնելը։

Նշենք, որ FAW ընկերությունը Չինաստանի պետական կառույցներին և հաստատություններին մինչ օրս հատկացրել է շուրջ 500 հատ RedFlag մոդելի ավտոմեքենա։ Նախատեսվում է, որ պաշտպանական գերատեսչությունում նոր ավտոմեքենաները կօգտագործվեն հրամանատարական կազմի սպասարկման համար։

Հավելենք, որ FAW մակնիշի ավտոմեքենան Չինաստանում մրցունակ է համաշխարհային այնպիսի ավտոարտադրողների հետ, ինչպիսիք են Mercedes-Benz-ը, BMW-ն և Audi-ն։

FAW RedFlag

FAW RedFlag

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *