ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 23-ին մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին:

Համաժողովի աշխատանքի շրջանակներում Սեյրան Օհանյանն երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ:

Մասնավորապես, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք օրակարգային հարցեր:

Օհանյանն ու Շոյգուն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 արձանագրությունը:

One response to “ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին

  1. Pingback: Սեյրան Օհանյանին փոխադրող օդանավը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայի օդանավակայանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *