Պակիստանի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել զինյալների պատսպարաններին

Մայիսի 21-ին՝ օրվա երկրորդ կեսին, Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել «Թեքրիք-է Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալների՝ երկրի հյուսիս-արևմուտքում տեղակայված պատսպարաններին։

Պակիստանի զինյալներ

Պակիստանի զինյալներ

Ինչպես հաղորդում է պակիստանյան Dawn News լրատվական գործակալությունը, հղում կատարելով Պակիստանի ՌՕՈւ հրամանատարության հաղորդած տվյալներին, ավիահարվածների հետևանքով սպանվել է 60 զինյալ, այդ թվում՝ մի քանի դաշտային հրամանատար։

Պակիստանի զինյալներն էլ իրենց հերթին պնդում են՝ ավիահարվածներն ուղղված են եղել բնակեցված տարածքներին ու տներին։ Վկաներից մեկը՝ Միր Ալի գյուղի բնակիչը, հաղորդել է՝ օդից հարվածներ են ուղղվել գյուղի բնակելի տներին և խանութներին։ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման պակիստանյան ճյուղի ներկայացուցիչ, ջոկատի հրամանատար Հաֆեզ Գյուլ Բահադուրը կտրուկ քննադատել է իշխանությունների գործողությունները՝ հավաստիացնելով՝ իրենք չեն պատրաստվում լռել, երբ «ռմբակոծում են խաղաղ բնակիչներին», ուստի «Թեքրիք-է Թալիբանն» այսուհետ չեղյալ է համարում իշխանությունների հետ զինված գործողությունների կասեցման համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ Պակիստանի հյուսիս-արևմուտքի Փեշավար քաղաքում տեղակայված Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի մոտ փետրվարի 24-ին այս խմբավորումն ահաբեկչություն էր իրականացվել։ Ականապատ ավտոմեքենայի պայթեցման հետևանքով զոհվել էին հյուպատոսարանի երկու պահակները, տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել 10 հոգի։

Նկատենք, որ Պակիստանում ահաբեկչական գործողություններն ավելի հաճախակի էին դարձել, երբ Պակիստանի իշխանությունները տարվա սկզբին հայտարարել էին «Թալիբանի» ներկայացուցիչների հետ բանակցությունների մեկնարկի մասին, դրանից առաջ նախապես պայմանավորվելով ԱՄՆ օդուժի հրամանատարության հետ, որպեսզի ամերիկյան անօդաչուներն առժամանակ չռմբակոծեն ահաբեկիչների պատսպարանները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *