Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։ Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։
Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝
21:50-Վերջին ժամերին համացանցում տարածվում է թռուցիկի լուսանկար, որում Դոնեցկի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը դիմելով Սլավյանսկի բնակչությանը՝ հայտնում է, որ վերջին շրջանում ավելի ու ավելի է հաճախաակիանում ականանետային կրակը քաղաաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Թռուցիկում նվշում է նաև, որ ռադիոհետախուզության տվյալների համաձայն, առաջիկայում սպասվում է քաղաքի լայնամասշտաբ գրոհ՝ ուկրաինական ուժայինների կողմից։ Ստեղծված իրավիճակում ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը զոհերից խուսափելու համար հորդորում է քաղաքի բնակչությանը տարհանվել։
20։00-Համացանցում տարածվել է Լուգանսկում արված և մայիսի 23-ով թվագրվող տեսանյութ՝ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների և տեղացի բնակիչների մասնակցությամբ։ Տեսանյութը տարածողները պնդում են, թե զինծառայողները դասալքել և անցել են ինքնապաշտպանական ուժերի կողմը։ Ստույգ հետևություններ անել տեսանյութից սակայն դժվար է։
19:20-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը (Գիրկին) հայտնել է, որ Նովոնիկոլաևկա բնակավայրի հարևանությամբ իրենց հաջողվել է ոչնչացնել ուկրաինական ուժայինների ամրակետերից մեկն ու խոցել 2 միավոր դեսանտի մարտկաան մեքենա և 1 միավոր Տ-64 տանկ։ Ստրելոկվը հայտնել է նաև ուժայինների շրջանում առկա բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին։ Ինչ վերաբերում է ինքնապաշտպանական ուժերի կորուստներին, ապա նշենք, որ այս պահի դրությամբ հաղորդվում է միայն 2 վիրավորի մասին։
17։20-Արևելյան շրջաններում ձևավորված ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչ Օստապ Չյոռնին հայտարարել է, թե Ուկրաինայի ուժային կառույցների զինծառայողները մայիսի 23-ին ներխուժել են Լուգանսկի շրջանի հյուսիսային Պրիվոլյե բնակավայրի հիվանդանոց ու գնդակահարել ինքնապաշտպանական ուժերի թվով 4 վիրավոր մարտիկի։ Իր հերթին, Ուկրաինայի ազգային գվարդիան տարածել է հաղորդագրություն, որում նշել է՝ վերոնշյալ հայտարարությունն ապատեղեկատվություն է ու նույնիսկ եթե եղել է նման դեպք՝ ազգային գվարդիան որևէ առնչություն չունի դեպքին, քանի որ իրենց ստորաբաժանումներն ընդգրկված չեն Պրիվոլյե բնակավայրի մոտակայքում իրականացվող որևէ գործողությունում։
16:40-Կիևյան իշխանությունների կողմնակիցներից հավաքագրված «Դոնբասս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն հայտնել է, որ առավոտյան դարանի մեջ ընկնելու հետևանքով տարբեր ծանրության վիրավորումներ է ստացել անձնակազմի գրեթե կեսից ավելին։ Գումարտակի զինծառայողների մի մասն էլ կտրվել է հիմնական ստորաբաժանումից և արգելափակվել մոտակա շինություններից մեկում։ Գումարտակի հրամանատարն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ նրանց հնարավոր չէ մոտենալ, քանի որ տեղանքում կան ինքնապաշտպանական ուժերի դիպուկահարներ ու հասնել շինությանը հնարավոր է միայն զրահափոխադրիչով, որը գումարտակը չունի։
15:00-Ուշագրավ ձևակերպմամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ եվրոպացիների և ամերիկացիների աջակցությամբ Ուկրաինայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, իսկ այն, իչը կատարվում է հիմա, անվանել այլ կերպ, քան քաոս և քաղաքացիական լիակատար պատերազմ՝ չի կարելի։
11։46-Դոնեցկի Կարլովկա բնակավայրի մոտ մարտեր են ուկրաինական «Դոնբաս» գումարտակի և ռուսամետ ինքնապաշտպանական ուժերի միջև։ Հեռախոսով այս մասին հայտնել է «Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն, իսկ տեղեկատվությունը տեղադրվել է նրա ֆեյսբուքյան էջում։ Ըստ վերջինիս՝ առավոտյան «Դոնբասը» ընկել է ինքնապաշտպանական ուժերի կազմակերպած դարանը։ Մարտերի ընթացքում ուկրաիանական կողմը վիրավորներ է ունեցել։ Ժամը 11։00-ի տվյալներով՝ մարտերը դեռևս շարունակվում են։
11։45-Ուկրաինական «Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն սոցցանցերում տեղադրել է իր հեռախոսահամարը, որպեսզի ռուսամետ ինքնապաշտպանական ուժերի հետ կապի հաստատվի՝ գերիների փոխանակման համար։
11։15-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերը ցուցադրել են, թե ինչպիսի զենք և զինամթերք են կարողացել առգրավել նախօրեին ուկրաինական բանակի ստորաբաժանման վրա հարձակումից հետո։
11։00-Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում» հայտարարվել է զորահավաք։ Ինքնապաշտպանական ուժերի շարքեր են զորակոչվում 19-ից 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները։ Այսօր՝ մայիսի 23-ին, զորահավաքի կազմակերպման համար բացվել են զորակոչային կետեր։
Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։
Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։
Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։
Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։
Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։ Մայիսի 25-ին էլ նախանշված է Ուկրաինայի նախագահի ընտրությունը։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։