Մայիսի 18-ին Բաքվի Նասիմի շրջանում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխգնդապետ Էլդար Վելի օղլու Մամեդովին, որն այդ ժամանակ փողոցն անցնելիս է եղել։ Մայիսի 22-ին նա մահացել է հոսպիտալում։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, զինծառայողի վնասվածքները ծանր են եղել, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նկատենք, որ սա ադրբեջանական զինուժի՝ 2014-ի մայիս ամսվա ընթացքում հայտարարած չորրորդ կորուստն է։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24 | Ռազմ.info