Ուկրաինան շուրջ 8 մլն դոլար կհատկացնի զրահափոխադրիչներ գնելու համար

Ուկրաինայի կառավարությունը 8,36 մլն ամերիկյան դոլար կհատկացնի ուկրաինական արտադրության 22 միավոր ԲՏՌ-3Ե զրահափոխադրիչներ գնելու համար: Այս մասին, ըստ Ուկրաինայի կառավարության պաշտոնական կայքի, հայտնել է վարչապետ Արսենի Յացենյուկը Կիևի մոտ տեղակայված զորամասերից մեկը այցելության ժամանակ: Միաժամանակ վարչապետը զորամասի անձնակազմին է հանձնել զրահաբաճկոններ ու սաղավարտներ, ինչպես նաև կապի միջոցներ:

Ուկրաինական ԲՏՌ-3Ե1 զրահափոխադրիչը

Ուկրաինական ԲՏՌ-3Ե1 զրահափոխադրիչը

22 միավոր զրահափոխադրիչները կառավարությունը նախատեսում է գնել ինչպես երկրի զինված ուժերին, այնպես էլ ազգային գվարդիային հատկացնելու նպատակով: Սակայն չի հստակեցվել, թե քանի զրափոխադրիչ կստանա կառույցներից յուրաքանչյուրը:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Ուկրաինան զինված ուժերի ու ներքին գործերի նախարարության կարիքների համար պատվիրել է համապատասխանաբար 154 ու 40 միավոր զրահափոխադրիչներ:

Մին այդ Ուկրաինայի ուժային կառույցներից ևս մեկը՝ ազգային գվարդիան նույնպես ստացել է զրահափոխադրիչներ: 2014-ի մարտին գվարդիան ստացել է 10 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ, անհայտ քանակով զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ գվարդիան ստացել է մայիսին:

Ներկայում հայտնի չէ, թե ընդհանուր քանի զրահափոխադրիչ է փոխնացվել ազգային գվարդիային, բայց «Ուկրօբորոնպրոմը» հայտարարել էր, որ նախատեսում է գվարդիային տրամադրել 100 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա՝ զրահափոխադրիչներ, ինչպես նաև դրանց հիմքի վրա ստեղծված հրամանատարական ու սանիտարական զրահապատ մեքենաներ:

Ի տարբերություն ագզային գվարդիայի ստացած ԲՏՌ-4 զրահափոխադրիչների՝ ԲՏՌ-3 զրահափոխադրիչը նախագծել են խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչների հիման վրա: 16,5 տոննա զանգվածով զրահափոխադրիչը լողացող է: Անձնակազմը 3 մարդ է, տեղափոխվող դեսանտայինների քանակը՝ 6-8 մարդ:

Մեքենան զինված է 30 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթով, ինչպես նաև 7,62 մմ գնդացրով ու 30 մմ ավտոմատ նռնականետով: Մեքենայի վրա տեղադրված են նաև «Բարյեր» հակատանկային կառավարվող հրթիռներ: ԲՏՌ-3 զրահափոխադրիչն ունի մի շարք արդիականացումներ ու առկա է մոտ 10 երկրների սպառազինության մեջ՝ հիմնականում մինչև 10 միավոր քանակությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *