Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողը կրակել է ինքն իրեն

Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի՝ Սումգայիթ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 19-ամյա Գահվերդիև Սադիգ Վալեհ օղլուն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է ինքն իրեն։ Տուժածին տեղափոխել են հոսպիտալ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ադրբեջանի ՆԳՆ ՆԶ-ից միջադեպը չեն մեկնաբանել։ Հայտնի է միայն, որ զինծառայողը զորակոչվել էր Ադրբեջանի հարավարևմտյան Սաաթլիի շրջանից։

Նկատենք, որ հենվելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացած տեղեկությունների վրա՝ կարող ենք գրանցել՝ ադրբեջանական զինուժը 2014-ի մայիս ամսվա ընթացքում ունի 3 զոհ, 18 վիրավոր։

One response to “Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողը կրակել է ինքն իրեն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *