Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 21

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։ Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։

Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝

14։40 ” Դոնեցկի մարզի Արտեմովսկ շրջանի զորամասերից մեկի շտաբի վրա կրակ են արձակել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, որը նշում է, թե կրակն ինքնաձիգերով բացել են անհայտ անձինք։

11։10ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ամբողջ կազմով մայիսի 21-ին փակ խորհրդատվություններ կանցկացնի Ուկրաինայի հարցով։

11։00 ” Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Ցարևի՝ Դնեպրոպետրովսկի տունը մայիսի 20-ի ուշ երեկոյան հրդեհել են։ Հրդեհի հետևանքով տուժածներ չեն եղել։  Ցարևի ընտանիքի անդամներն ավելի վաղ այլ վայր են տեղափոխվել։ Ըստ Ցարևի՝ տունն այրելու համար երկու ավտոբուս է մոտեցել, որոնցից իջած մարդիկ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել տան վրա՝ հրդեհելով  այն։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։ Մայիսի 25-ին էլ նախանշված է Ուկրաինայի նախագահի ընտրությունը։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *