Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով Միջազգային անվտանգության 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայն աղբյուրի՝ համաժողովը կայանալու է Մոսկվայում մայիսի 23-24-ն ընկած ժամանակահատվածում։ Այցի ընթացքում Հասանովը ծրագրել է նաև երկկողմ հանդիպումներ ունենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Իրանի Իսլամական Հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Հուսեյն Դեյհանիի հետ։
Նկատենք, որ այս տարի ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում են կայացրել չմասնակցել սույն համաժողովին՝ կապված Ուկրաինայի հարցում ՌԴ-ի որդեգրած դիրքորոշման և Ղրիմի անեքսիայի հետ։
Pingback: Զաքիր Հասանովը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ի և Իրանի իր պաշտոնակիցներին | Ռազմ.info