Մահացել է Ադրբեջանում գերության մեջ անցկացրած Մամիկոն Խոջոյանը

Այսօր՝ մայիսի 20-ին, 77 տարեկան հասակում մահացել է ադրբեջանական գերության մեջ 36 օր անցկացրած Մամիկոն Խոջոյանը: Հայաստան վերադառնալուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչի պատճառով սահմանվել էր բժշկական խիստ հսկողություն:

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերի էր ընկել 2014-ի հունվարի 28-ին՝ չկողմնորոշվելով տեղանքում և հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Նրան գերության մեջ պահեցին մինչև մարտի 4-ը:

Այդ պահից ի վեր Խոջոյանի առողջական վիճակը գնահատվում էր բավարար: Առողջապահության նախարարի հանձնարարականով նրա նկատմամբ սահմանվել էր բժշկական հսկողություն, որի ընթացքում շաբաթը մեկ անգամ նրան այցելում էր բժշկական բրիգադ՝ վիրաբույժ, թերապևտ և հոգեբույժ-նյարդաբան կազմով:

Շաբաթը մեկ անգամ նրան այցելում է բժշկական բրիգադը (վիրաբույժ, հոգեբույժ-նյարդաբան, թերապևետ)

Մանրամասները` yerkir.am կայքում:

Հավելենք, որ մահացածի հարազատները պնդում են, թե գերության ընթացքում Խոջոյանին ներարկել են տարբեր հեղուկներ, ինչի պատճառով էլ վերջինիս առողջական վիճակն օր օրի վատանում էր:

One response to “Մահացել է Ադրբեջանում գերության մեջ անցկացրած Մամիկոն Խոջոյանը

  1. Pingback: Մամիկոն Խոջոյանի արյան մեջ նավթամթերք և հոգեմետ դեղամիջոց են հայտնաբերվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *