Գյումրիում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ ջոկատը նշեց 90-ամյակը (ֆոտո)

90 տարի առաջ այսօրը՝մայիսի 20-ին, Ալեքսանդրապոլի 5-րդ սահմանապահ վաշտը անվանակոչվեց Լենինականի սահմանապահ ջոկատ։ Արդեն 9 տասնամյակ Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի 132,6 կմ երկարությամբ հատվածը։

Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի զինծառայողները

Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի զինծառայողները

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես սահմանապահները ջոկատի տարեդարձին հատուկ էին պատրաստվել։

Դրոշակակիրները

Դրոշակակիրները

Օրվա հյուրերը

Օրվա հյուրերը

Չնայած Գյումրու անձրևային եղանակին, սահմանապահները հյուրերին ողջունեցին հանդիսավոր շքերթով, որից հետո ծառայության ժամանակ աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին։

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողը պարգևատրման ժամանակ

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողը պարգևատրման ժամանակ

Զինծառայողների թիկունքում սահմանապահ ջոկատը հանրությանն էր ներկայացրել իր սպառազինությունից մի քանի նմուշ՝ ԲՏՌ-80-ներ, կապի մեքենաներ և այլն։

Կապի մեքենաներ

Կապի մեքենաներ

ԲՏՌ-80-ներ Գյումրու սահմանապահ ջոկատի  սպառազինությունում

ԲՏՌ-80-ներ Գյումրու սահմանապահ ջոկատի սպառազինությունում

Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Անատոլի Շադրինը կատակով նշում է, որ Գյումրու եղանակն իրեն հոգեհարազատ է, քանի որ նման է իր հայրենի Սիբիրին։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Անատոլի Շադրինը

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Անատոլի Շադրինը

«Մենք մեզ տրված առաջադրանքը պատվով կատարում ենք։ Այս տարիների ընթացքում շատ սահմանախախտներ են եղել, որոնց գործողությունները մեր սահմանապահները կարողացել են կանխել։ Այսօրվա դրությամբ տարվա ընթացքում ավելի քան 10 սահմանախախտի ենք բռնել, բայց ամենակարևորն այն է, որ մեր ջոկատը ծառայության ընթացքում պետական սահմանի պահպանման ժամանակ սահմանի խախտումներ թույլ չի տվել, քանի որ մեր թիկունքում տեղի հայ բնակչությունն է, ռուսաստանցի սահմանապահների ընտանիքները»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց գնդապետ Անատոլի Շադրինը։

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները ցուցադրական վարժության ժամանակ

Ռուսաստանյան սահմանապահ ջոկատի զինծառայողները ցուցադրական վարժություններ ներկայացրին հյուրերի համար՝ ապացուցելով, որ մարտունակությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է։

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները

Նշենք, որ ռուսաստանցի զինծառայողների հետ միասին ծառայում են նաև հայաստանցի զինծառայողներ։ Ինչպես սպաներն էին նշում՝ «մենք երբեք չենք ասում ձեր սահմանը կամ ռուսների պահած սահմանը, սա մեր բոլորի գործն է՝ պահել երկրի պետական սահմանը համատեղ ուժերով»։

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները ցուցադրական վարժության ժամանակ

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները ցուցադրական վարժության ժամանակ

Ցուցադրական վարժություններից հետո սահմանապահներն ու հյուրերը օրը շարունակեցին Գյումրու դրամատիկական թատրոնում, որտեղ հատուկ նրանց համար կազմակերպվել էր համերգային միջոցառում։

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները

Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողները

Նկարները՝ Սոսե Մուրադյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *