Ինդոնեզիան ստանալու է հատուկ իր համար նախատեսված տանկեր

Ինդոնեզական բանակը ներկայացրել է Գերմանիայից Leopard-2Aտանկեր գնելու պայմանագրի մասին լրացուցիչ տեղեկություններ, ըստ որոնց՝ գերմանական կողմն Ինդոնեզիայի զինված ուժերին տրամադրելու է Leopard-RI տանկեր (RI ” Republic of Indonesia՝ Ինդոնեզիայի Հանրապետություն):

Գերմանական Leopard տանկի նոր արդիականացումը ստեղծվել է հատուկ այս գործարքի համար: Ինդոնեզական բանակին տրամադրվելիք տանկերի արդիականացման ժամանակ գերմանական մասնագետները կիրառել են լուծումներ, որոնք մինչ այդ օգտագործել են Leopard-2A4 Revolution արդիականացումը նախագծելու ժամանակ: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Ինդոնեզիայի՝ Գերմանիայից ստացած առաջին երկու Leopard-2A4 տանկերը

Ինդոնեզիայի՝ Գերմանիայից ստացած առաջին երկու Leopard-2A4 տանկերը

Մասնավորապես Revolution-ի նմանությամբ՝ ինդոնեզական արդիականացումը նախատեսված է հատկապես քաղաքային մարտերի համար: Այն կունենա մոդուլային զրահ, որը պատրաստված կլինի պողպատի ու տիտանի համաձուլվածքից ու կերամիկական շերտերից: Զրահի մոդուլային կառուցվածքը թույլ կտա դաշտային պայմաններում փոխարինել զրահի վնասված հատվածներն ու տեղադրել նոր զրահաշերտեր:

Հիշեցնենք, որ 2012-ին Ինդոնեզիան Գերմանիայի հետ կնքել էր պայմանագիր, որով գերմանական կողմը սեփական զինված ուժերի սպառազինությունից ինդոնեզական կողմին պիտի տրամադրեր 103 միավոր օգտագործված զրահատեխնիկա: 103-ից 10 միավորը պիտի լինեին նորոգման-տարհանման, կամրջադիր ու այլ ինժեներական զրահատեխնիկա: Մնացած 93 միավորը պիտի լինեին տանկեր՝ 32-ը՝ Leopard-2A4, իսկ մնացած 61-ը՝ Leopard-2A4 Revolution (Leopard-RI) արդիականացումներ:

Նշենք, որ առաջին երկու միավոր Leopard-2A4 տանկերը Ինդոնեզիան ստացել է 2013-ի սեպտեմբերին: Այսպիսով Ինդոնեզիան դարձավ աշխարհում 17-րդ երկիրը, որի սպառազինության մեջ ընդգրկվեց Leopard տանկը:

Հիմնական մարտական տանկի Leopard-2A4 արդիականացումը ստեղծվել է 1985-1987 թթ և համարվում է աշխարհի լավագույն տանկերից մեկը։ Տանկի սպառազինության մեջ մտնում է 120 մմ հարթափող թնդանոթ ու մեկական թնդանոթին կցված ու զենիթային 7,62 մմ գնդացիրներ։ Անձնակազմի քանակը 4 հոգի է։ Տանկի առավելագույն արագությունը շուրջ 70 կմ/ժ է, շարժիչի հզորությունը՝ 1500 ձիաուժ։ Տանկի մեկ միավորի գինը շուրջ 5,7 մլն ամերիկյանդոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *