Հայ հետախույզներին նվիրված նամականիշեր են մարվել

Մայիսի 20-ին մարվել և շրջանառության մեջ են դրվել «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ:

Հայ հետախույզների նամականիշներ

Հայ հետախույզների նամականիշներ

Մեկ նամականիշով գեղաթերթիկը, որը նվիրված է հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին, պատկերում է Գևորգ Վարդանյանի դիմանկարը երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին: Նամականիշի ձախ անկյունում ներկայացված է Գևորգ Վարդանյանին շնորհված ԽՍՀՄ հերոսի շքանշանը:

Գեղաթերթիկի խորապատկերին պատկերված է սիմվոլիկ հետախույզի ուրվագիծը և խոշորացույց, որտեղ թաքնված է «SECRET» (անգլեներից՝ գաղտնի) բառը:

Չորս նամականիշերի վրա պատկերված են հայազգի լեգենդար հետախույզներ Հակոբ Դավթյանը, Իվան Աղայանցը, Հայկ Հովակիմյանը և Աշոտ Հակոբյանը երկրագնդի երկու կիսագնդերի և խոշորացույցի խորապատկերին:

Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշ

Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշ

Պաշտոնական մարման արարողությանը մասնակցել են և ելույթ են ունեցել Գևորգ Վարդանյանի այրի և զինակից Գոհար Վարդանյանը, Հայկ Հովակիմյանի թոռնուհի Կարինե Դարբինյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ Պատերազմի զինված ուժերի կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» Գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, բազմաթիվ հյուրեր, տեղեկացնում է տեղեկացնում է Հայփոստ ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *