ՀՀ նախագահը հայտարարել է, որ երեք պայմանագրային զինծառայողների մահը ադրբեջանական կողմի համար անպատասխան չի մնա: Աստանայում անցկացվում է ՀԱՊԿ նիստ: «Ուվալնյատի օրը» գրքի հեղինակի դեմ քրեական գործ չի հարուցվի:
- Ադրբեջանական կողմի արձակած կրակից պայմանագրային երեք հայ զինծառայող է զոհվել: Ըստ նախնական լուրերի՝ երեքն էլ Բերդ քաղաքացի են եղել:
- «3 զինծառայողների զոհվելու հետ կապված ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից տեղյակ է պահվել ԵԱՀԿ գործող նախագահող Անջեյ Կասպրչիկը, որին տեղեկացվել է նաև, որ բոլոր փաստերը վկայում են միջադեպի ադրբեջանական հետքի մասին»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է հայ զինծառայողների սպանությանը և ասել, որ կատարվածի պատասխանն անխուսափելի է:
- Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանն ասել է, որ Կանադայում սովորող իր տղան վերադարձել է Հայաստան և պատրաստվում է զորակոչվել բանակ:
- Աստանայում անցկացվում է ՀԱՊԿ նիստը, որտեղ կքննարկվի համատեղ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են հավաքական անվտանգության սպառնալիքներին և վտանգներին հակադարձելու համար:
- Անդրադառնալով ադրբեջանցի լեյտենանտի մահվան մասին լուրին՝ ԼՂ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը չի բացառել, որ դա կարող է հրադադարի կարգի Ադրբեջանի նախաձեռնած խախտման արդյունք լինել:
- «Ուվալնյատի օրը» գրքի պատմվածքների բովանդակության համար հեղինակի՝ Հովհաննես Իշխանյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է Երևան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնի կողմից:
- 23-րդ օր հացադուլ հայտարարած զինվորի մայրը նշել է, որ որդին հացադուլին չի դիմանա: Զվարթ Կիրակոսյանը նամակ է գրել պաշտպանության նախարարին և սպասում է արձագանքի:
- Վերջին 5 տարում աֆղանստանցի զինվորականները սպանել են ՆԱՏՕ-ի 80 զինծառայողի:
- «Իսրայելում Իրանի ծրագրերի մասին ավելի շատ բան գիտեն, քան` ԱՄՆ-ում»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան: