ՌԴ Հյուսիսային նավատորմի 2 նավեր վերադարձել են հիմնական կայանման վայր

Մայիսի 18-ին Հյուսիսային նավատորմի հիմնական կայանման կետ են վերադարձել Ռուսաստանի ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրն ու «Պյոտր Վելիկի» ատոմային հածանավը։, որոնք դեռևս 2013 թվականի վերջից մարտական հերթապահություն էին իրականացնում Միջերկրական ծովում։

Ադմիրալ Կուզնեցով ատոմային հածանավը

Ադմիրալ Կուզնեցով ավիակիր հածանավը

Պյոտր Վելիկի (ռուս՝ Пётр Великий) նավը հերթապահություն էր իրականացնում 207 օր, իսկ Ադմիրալ Կուզնեցովը (ռուս՝ Адмирал Кузнецов)` 151 օր։

Հիշեցնենք, որ մինչև Միջերկրական ծով գնալը Ադմիրալ Կուզնեցովը դուրս է եկել Բարենցի ծովի զորավարժարան մարտական վարժանքներ իրականացնելու համար։

Հածանավի տախտակամածից Հյուսիսային նավատորմի կործանիչների ավիացիոն գունդը թռիչքներ և վայրէջքներ էին կատարել Սու-25ՈւՏԳ և Սու-33 կործանիչներով։ Նախատեսված էին նաև մի շարք վարժանքներ, որոնց ընթացքում դիմագրավելու էին պայմանական հակառակորդի օդային հարձակումները, զենիթային համակարգերով կրակելու էին օդային թիրախներին։

Հածանավը Բարենցի ծովում մնաց մոտավորապես 1 շաբաթ։

«Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը առաջին անգամ ծով է դուրս եկել 1985 թվականին, սպառազինության է հանձնվել 1991 թվականից։ Նավի անձնակազմը 1980 հոգուց է բաղկացած։ Նավի սպառազինության կազմում են 10 միավոր Սու-33, 2 միավոր Սու-25ՈւՏԳ ինքնաթիռները և 15 միավոր Կա-27 ու 2 միավոր Կա-31 ուղղաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *