Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանում գրանցված բարձր ջերմաստիճանի ու շոգ եղանակի պատճառով զինված ուժերի ստորաբաժանումներն անցել են ծառայության հատուկ ռեժիմի։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով՝ շոգ եղանակային պայմանների հետևանքով ԶՈւ անձնակազմում հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով զորքերի տեղակայման վայրերում հատուկ օրակարգ է սահմանվել։
Ըստ օրակարգի՝ զինվորներն ու սպաները ամեն օր՝ ժամը 11։00-17։00, զորամասերի փակ տարածքներում են մնալու։ Բացի այդ, արգելվում է բացօթյա ինժեներական աշխատանքների անցկացումը կեսօրվա ժամերին, զորամասերում էլ պետք է տեղադրվեն ջրամատակարարման հավելյալ կետեր։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24 | Ռազմ.info