ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդն այցելել է առաջնագիծ

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մայիսի 7-ին այցելել է Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը, որտեղից էլ տվյալ զորամասի հրամանատարի հետ մեկնել է առաջնագիծ:

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելել և շնորհավորել է Արցախի դիրքապահներին

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելել և շնորհավորել է Արցախի դիրքապահներին

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդն իր օրհնության խոսքն է բերել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շնորհավորել մայիսյան Եռատոնի առիթով, ծանոթացել նրանց կեցության պայմաններին ու բարոյահոգեբանական վիճակին: Բանակի հոգևոր առաջնորդը նաև հատուկ զինվորների համար հրատարակված աղոթագրքեր է բաժանել դիրքապահ անձնակազմերին:

Վրթանես Սրբազանն իր այցն ավարտել է մի շարք զորամասերի հրետանավորների դաշտային ճամբարում, որտեղ կազմակերպվել էր տոնական համերգ-հանդիսություն: Հանդիսությունը եզրափակվել է Սրբազան Հոր օրհնության և շնորհավորանքի խոսքով և միասնական աղոթքով:

Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ուղեկցում էին Բ հոգևոր սպասավոր Սամվել սարկավագ Մկրտչյանը և զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Գարիկ սարկավագ Ասրյանը, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *