ՊԲ հրամանատարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մայիսի 18-ին բանակի շտաբում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Հանդիպման ժամանակ գեներալ-լեյտենանտ Հակոբյանը ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, անդրադարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և դրանց հետևանքներին:

Հանդիպում ՊԲ-ում

Հանդիպում ՊԲ-ում

 

ՊԲ հրամանատարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից առաջնային գծում պարբերաբար կատարվող սադրիչ քայլերի, այդ թվում նաև դիվերսիոն հետախուզական գործողությունների վրա:

Հանդիպման վերջում գեներալ-լեյտենանտ Հակոբյանը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հետաքրքրող հարցերին, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

One response to “ՊԲ հրամանատարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *