ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակիչների հետ հանադիպման ժամանակ անդրադարձել է երեք հայ զինծառայողների սպանությանը. «Մենք ունենք ամուր բանակ և համապատասխան քայլերի կդիմենք: Չեմ կարծում, որ մեր երկրում որևէ մեկը կասկածում է մեր պաշտպանական ուժերի հզորությանը»:
Նախագահը նաև հավելել է, որ կատարվածի պատասխանն անխուսափելի է. «Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, և մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով»:
Սկզբնաղբյուր՝ panorama.am