Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է զինված ուժերի 5-րդ հետևակային բրիգադ։ Վրաստանում բացվել է ազգային պաշտպանության բարձրագույն դասընթաց։ Վրաստանցի խաղաղապահները կմեկնեն Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն 2014-ի հունիսին։ Ավարտվել է Վրաստանի զինված ուժերի սերժանտների վերապատրաստման հրամանատարաշտաբային դասընթացը։
-Մայիսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է զինված ուժերի՝ Գորի քաղաքում տեղակայված հետևակային 5-րդ բրիգադ, որտեղ ծանոթացել է 51-րդ գումարտակի ենթակառուցվածքային զարգացումներին։ Ղարիբաշվիլին շրջել է գումարտակի զորամասերով, ծանոթացել կենցաղային պայմաններին ու զրուցել զինծառայողների հետ։
-Մայիսի 13-ին պաշտոնական այցով Վրաստան էր ժամանել Էստոնիայի պաշտպանության նախարարի տեղակալ Միք Մարանը։ Այցի ընթացքում փոխնախարարը մասնակցել է Վրաստանի պաշտպանության նախարարության կազմակերպված Ազգային պաշտպանության բարձրագույն դասընթացի բացմանն ու հանդիպել պաշտպանական ոլորտի մի շարք պաշտոնյաների։
”2014-ի հունիսին վրաստանցի 150 խաղաղապահ կմեկնի Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ իրականացնելու խաղաղապահ առաքելություն։ Այս մասին մայիսի 13-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Իր հերթին, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն է մեկնելու Բաթումի գումարտակը։
-Ապրիլի 16-ին ավարտվել է Վրաստանի զինված ուժերի սերժանտների վերապատրաստման հրամանատարաշտաբային դասընթացը։ 15 շաբաթների ընթացքում դասընթացի շրջանակներում վերապատրաստում են անցել տարբեր ստորաբաժանումների թվով 31 ավագ սերժանտ։ Հարկ է նշել, որ վերապատրաստում անցնող սերժանտների թվում առաջին անգամ եղել է նաև 4 կին սերժանտ։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 11-17 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17 | Ռազմ.info