Ադրբեջանում զինծառայողները վթարի են ենթարկվել. կա զոհ և տուժածներ

Շահումյանի շրջանին սահմանակից ադրբեջանական Գերանբոյի շրջանում, համաձայն տեղի ոստիկանական բաժանմունքի հաղորդած տվյալների, «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Ուղևորներից մեկը՝ Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Էլմյադին Սադիգովը, մահացել է։ Վարորդին՝ ՊՆ զորամասերից մեի պայմանագրային զինծառայող Ջաֆանշիր Ալիևին, մյուս ուղևորներին՝ Էլշան Ալիևին ու Էմին Քազիմովին, տեղափոխել են հոսպիտալ։

Ոստիկանության հաղորդագրությունից պարզ չէ՝ արդյոք մյուս երկու ուղևորները ևս զինծառայողներ են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ չի մեկնաբանել սույն տեղեկությունը։

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացած տեղեկություններին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն ունի 3 զոհ, 13 վիրավոր (եթե պարզվի՝ այս ՃՏՊ-ի հետևանքով տուժած 2 հոգին ևս զինծառայողներ են, ապա վիրավորների թիվը կհասնի 15-ի)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *