Ադրբեջանի արևելյան Շիրվանի շրջանում ՆԳՆ ներքին զորքերի սպա, լեյտենանտ Արիֆ Օրուջ օղլու Յուսիֆովը Mercedes ավտոմեքենայի ղեկին բախվել է ավտոճանապարհի կողքի ծառին։ Վթարի հետևանքով տուժել են նաև ավտոմեքենայի ուղևորները՝ Յուսիֆովի ծառայակիցները՝ ներքին զորքերի լեյտենանտ Օրհան Ղուրբանովը, կրտսեր սերժանտ Ազամաթ Մամեդովը։ 3 տուժածներին տեղափոխել են Շիրվանի քաղաքային հիվանդանոց։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Նշենք, որ ՆԳՆ ՆԶ մամուլի ծառայությունը տեղեկությունը չի մեկնաբանել։
Նկատենք նաև, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների հրապարակումներին՝ կարող ենք արձանագրել՝ ադրբեջանական զինուժը 2014-ի մայիսին ունի արդեն 10 վիրավոր։