Մայիսի 13-ին Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է բանակի թիկունքային և բժշկական ապահովմանը վերաբերող խնդիրներ։ Նիստին մասնակցել են ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալներ։
Հիմնական զեկույցներով հանդես են եկել պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքով գծով տեղակալն ու ռազմաբժշկական բաժնի պետը, ովքեր նախ ներկայացրել են իրենց ոլորտներում իրականացված և իրականացվող գործընթացները, խոսել արձանագրված ձեռքբերումների, ինչպես նաև առկա հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ:
Ռազմական խորհրդի նիստը եզրափակվել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով, ով նշել է, որ այսուհետ ևս թիկունքային և ռազմաբժշկական ապահովման ոլորտները պետք է լինեն բանակաշինության և զինված ուժերի հետագա զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը: