Ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին

Ադրբեջանի զինված ուժերի Բեյլագանի 2-րդ բանակային կորպուսի արդեն նախկին հրամանատար, գեներալ-մայոր Մահմուդ Համզաևին ձերբակալել են խոշոր չափերի գումարի ապօրինի սեփականացման մեղադրանքով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ինչպես հաղորդում է լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» ադրբեջանական կենտրոնը, Համզաևի նկատմամբ սահմանվել է 3 ամիս ժամկետով նախնական կալանք: Նրա հետ միասին և նույն գործով ձերբակալել են նաև նույն կորպուսում ծառայություն անցնող գնդապետ Էլմար Սալաևին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է սույն տեղեկությունը:

Հիշեցնենք, որ 2008-ի սեպտեմբերին Ադրբեջանի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արիֆ Ռահիմովն ասուլիս էր հրավիրել՝ բողոքելով Համզաևի դեմ: Նա վկայել էր՝ Համզաևն իրենից ու իր ընտանիքից ապօրինաբար խլել է պետությունից հատկացված բնակարանը, ավելին՝ ուղարկել է իր կորպուսի զինծառայողներին, որ իրենց բռնությամբ դուրս բերեն բնակարանից: 2008-ի նոյեմբերին Համզաևը 2 անգամ դատական հայց էր ներկայացրել այդ ասուլիսը լուսաբանած «Գյունդելիք Ազերբեջան» թերթի դեմ՝ մեղադրելով անհիմն զրպարտանքի համար: Դատարանը հրաժարվել էր բավարարել հայցերը:

One response to “Ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *