Չինական նոր հետևակի մարտական, որի անվանումը դեռ չի հայտարարվում, ենթադրաբար նախատեսված է արտահանման համար: Այն իր հիմնական մասերով զգալիորեն տարբերվում է չինական նախորդ ZBD04 (WZ502G) հետևակի մարտական մեքենայից:
Նոր մարտական մեքենան ունի ավելի մեծ չափեր ու ավելի ծանր զրահ, որի հետևանքով մեքենայի վրա տեղադրված են նաև ավելի լայն թրթուռներ: Հետևակի մարտական մեքենան նախագծելիս չինաստանյան նախագծողները «զիջումների» չեն գնացել ու չեն թեթևացրել զրահը, ինչի արդյունքում մեքենան չի կարողանում լողալ:
Հետևակի մարտական մեքենան ունի երկտեղանոց աշտարակ, որի վրա տեղադրված են 30 մմ թնդանոթ ու HJ-73 հակատանկային կառավարվող հրթիռներ:
Թեև մեքենան որոշակի լուծումներ վերցրել է ռուսաստանյան նախագծման դպրոցից, մասնավորապես ԲՄՊ-3 ՀՄՄ-ի կառուցվածքից, սակայն այն նաև էականորեն տարբերվում է վերջինիցս, քանի որ դեսանտային հանգույցը տեղավորված է մեքենայի հետնամասում ու դեսանտայինները դուրս են գալիս հետևում բացվող դռնից: