ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին հանդիպել են Ստեփանակերտում։
Հանդիպմանը կողմերը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Քննարկմանը ներկա է եղել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։