Բուլղարաամերիկյան զորավարժությունների ժամանակ МиГ-29 է կործանվել

Բուլղարաամերիկյան  զորավարժությունների ժամանակ МиГ-29 ինքնաթիռ է կործանվել: Օդաչուներին հաջողվել է փրկվել, քաղաքացիների շրջանում զոհեր ու տուժածներ չկան:  Երկրների պաշտպանության նախարարությունները նշել են, որ վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Տեղի բնակիչները վստահեցնում են, որ ընկնելուց առաջ կործանիչն օդում այրվել է: Օդաչուները գտնվում են ավիաբազայում՝ միջադեպի մանրամասները պարզելու համար: Դեպքի վայր է ժամանել Բուլղարիայի ՌՕՈՒ հրամանատար, գեներալ Կոստանտին Պոպովը և տեղի իշխանության ներկայացուցիչները:

Աղբյուր՝ Во время болгаро-американских учений разбился МиГ-29

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *