Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Նախիջևան հետաձգվել է

2014-ի մայիսի սկզբին հայտնի էր դարձել՝ մայիսի 14-15-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Նախարարի այցը հետաձգվել է՝  Թուրքիայի Մանիսա նահանգում ածխահանքում մայիսի 13-ի գիշերն արձանագրված պայթյունի պատճառով։

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մանիսա նահանգի Սոմա քաղաքի հանքահորում գրանցված պայթյունը խլել է 201 մարդու կյանք, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 80 հոգի։ Սրանք նախնական տվյալներ են. համաձայն թուրքական մամուլի՝ զոհերի ու տուժածների թիվն առաջիկա ժամերին հնարավոր է ավելանա։ Պայթյունի ժամանակ հանքահորում եղել են 787 հոգի։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը կարճ միացումն է, որն էլ հանգեցրել է հրդեհի, ապա՝ ուժգին պայթյունի։

Հավելենք նաև, որ Յըլմազի այցի ընթացքում ակնկալվում էր՝ կստորագրվի թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության ծրագիրը 2014-ի կտրվածքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *