ՌԴ-ն վերադարձնում է Կիևին Ղրիմում տեղակայված ՄիԳ-29 կործանիչները

2014-ի մայիսի սկզբին Ղրիմից սկսել են դուրս բերել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչները, որոնք համաձայն պայմանավորվածության՝ պետք է վերադարձվեն Կիևին։

ՄիԳ-29-երը տեղափոխում են ԿրԱԶ-ների վրա. Ղրիմ

ՄիԳ-29-երը տեղափոխում են ԿրԱԶ-ների վրա. Ղրիմ

Ինչպես հաղորդում է Крила Украiни ուկրաինական առցանց պարբերականը, ուկրաինական կողմից գործընթացը ղեկավարում է գնդապետ Յարոսլավ Լերմանը։ ՄիԳ-29-երը դուրս են բերվում ԿրԱԶ ավտոմեքենաներով։ Ընդ որում, Ուկրաինայի ԶՈւ 204-րդ բրիգադի 28 տեխնիկները՝ փոխգնդապետ Սերգեյ Չյորնիի գլխավորությամբ։ Բելբեկի օդակայանում ինքնաթիռները բաժանում են մի քանի բաղադրիչների, բեռնում դրանցով 4-ական ԿրԱԶ-ներ և ուղևորվում Ղրիմից դուրս։

Ուկրաինական աղբյուրների վկայությամբ՝ ՌԴ զինուժի զինծառայողները ուժեղ վերահսկողություն են սահմանել Բելբեկում և տեսագրում են ողջ գործընթացը։

Հիշեցնենք, որ մինչև Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները այստեղ էին տեղակայված Ուկրաինայի օդուժի շուրջ 46 միավոր ՄիԳ-29 և ՄիԳ-29ՈւԲ կործանիչներ, 4 միավոր ուսումնամարտական Լ-39Մ1 ինքնաթիռներ, դրանք պատկանում էին վերոհիշյալ 204-րդ բրիգադին, որի պատրաստվածության աստիճանը, ըստ ռուսաստանյան աղբյուրների, խիստ ցածր էր, և 2014-ի սկզբի դրությամբ սույն ինքնաթիռներից մարտունակ էին միայն 3 միավոր ՄիԳ-29-ը, 1 միավոր ՄիԳ-29ՈւԲ-ն և 1 միավոր Լ-39ՄՆ1-ը։

2014-ի մարտի 22-ին ռուսաստանյան զինուժի ստորաբաժանումները գրավել են Բելբեկի օդակայանն ու այստեղ տեղակայված ինքնաթիռների պարկը։

2014-ի ապրիլի 10-ից մեկնարկել է ուկրաինական զինուժին պատկանող, Ղրիմի տարածքում տեղակայված ռազմական տեխնիկայի դուրսբերման գործընթացը։

Հավելենք նաև, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինան ստացել է մոտ 240 միավոր ՄիԳ-39 կործանիչներ, իսկ 2013-ի դրությամբ Ուկրաինան ուներ 120 միավոր նման ինքնաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *