Մայիսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Վրաստանի զինված ուժերի 5-րդ հետևակային բրիգադ, որը տեղակայված է Գորիի շրջանում։ Վարչապետին տեղում ընդունել են պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։
Վրաստանի պաշտպանության նախարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է 51-րդ գումարտակի ենթակառուցվածքային բարելավումները։ Ներկաները նաև ծանոթացել են գումարտակի զորանոցի, դասասենյակների, կենցաղային պայմաններին, ինչպես նաև զրուցել են զինծառայողների հետ։
Հավելենք, որ 2014-2015 թվականների ընթացքում գումարտակի տարածքում նախատեսված է իրականացնել ենթակառուցվածքների մի շարք բարեփոխումներ, այդ թվում նաև՝ տարածքի ասֆալտապատում և մարզական համալիրի կառուցում։ Հանդիպման ընթացքում Ղարիբաշվիլին խոստացել է աջակցել 5-րդ բրիգադին ենթակառուցվածքների բարելավման առումով։
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են նաև Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեկսիյ Բատիաշվիլին, ինչպես նաև 5-րդ հետևակային բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Շավլևո Տաբատաձեն։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. մայիսի 11-17 | Ռազմ.info