Իրանը ներկայացրել է իր նոր Hormuz հրթիռը

Իրանը ներկայացրել է իր նոր առափնյա հականավային Hormuz հրթիռը և հրթիռային համալիրն Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի օդատիեզերական ուժերի ռազմական ցուցահանդեսին։ 

Hormuz հրթիռը և հրթիռային համալիրը

Hormuz հրթիռը և հրթիռային համալիրը

Ենթադրվում է, որ Hormuz հրթիռներն առաջիկայում կլրացվեն ինքնաուղղորդման ակտիվ ռադիոտեղորոշման գլխիկներով։
Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, համաձայն ստեղծողների՝ հրթիռային համալիրը նախատեսված է մինչև 300 կմ հեռավորության վրա տեղակայված վերջրյա թիրախների ոչնչացման համար, այն պետք է պաշտպանի ափամերձ շրջանների անվտանգությունը հակառակորդի դեսանտային զորքերից և նավերից։

Hormuz-ը ստեղծվել է իրանական արտադրության «Ֆաթեհ-110» փոքր հեռահարության հրթիռի հիմքի վրա։ Hormuz-ի առանձնահատկություններից մեկը թերևս կարելի է համարել ազդեցության մեծ հեռավորությունը, ինչպես և առավել դիպուկ խոցելու հնարավորությունը, արձակելու պատրաստման աշխատանքների համար պահանջվող քիչ ժամանակը, տարբեր եղանակային պայմաններում գործածելիությունը։

Հիշեցնենք, որ Իրան-Իրաքյան պատերազմից հետո Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերին անհրաժեշտ էր օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Իրանի արտադրած առաջին փոքր հեռահարության հրթիռները՝ «Զելզալն» ու «Նազեաթը» չունեին պահանջվող դիպուկությունը։

Ինչ վերաբերում է «Ֆաթեհ-110-ին», ապա այն փորձարկումներ է անցել 2002-ին, ապա հիմնել են դրա սերիական արտադրությունը։ «Ֆաթեհ-110-ի» հեռահարությունը մոտ 200 կմ էր, իսկ երկու տարի անց արդիականացնելու արդյունքում այս ցուցանիշն ավելացավ 50 կիլոմետրով։

One response to “Իրանը ներկայացրել է իր նոր Hormuz հրթիռը

  1. Pingback: Իրանը ներկայացրել է իր նոր Hormuz հրթիռը razm.info | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *