Համացանցում տարածվել է Սիրիայում սպանված ադրբեջանցիների մասին հերթական տեսանյութը

Համացանցում տարածվել է Սիրիայում ադրբեջանցի սպանված զինյալների դիերը ներկայացնող հերթական տեսանյութը։ Ադրբեջանական մամուլը հավաստիացնում է՝ նրանք վերջերս գրանցված մարտերի ընթացքում են սպանվել։ 

«Աբու Յահյա»

«Աբու Յահյա»

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, սպանվածներից մեկը Սումգայիթից սերող Ռուֆաթ Աշուրովն է՝ «Իբրահիմ» մականվամբ։ Ըստ աղբյուրի՝ նա ադրբեջանցի հրամանատար, դեռևս 2013-ին աշնանը սպանված «Աբու Յահյայի» հարազատ եղբայրն է։ Տեսանյութում երևացող մյուս սպանված զինյալը, համաձայն ԱՊԱ-ի, Բաքվի բնակիչ էր՝ «Զուբեյր» մականվամբ։

Նկատենք, որ ԱՊԱ-ն չի հիշատակում տեսագրության սկզբնաղբյուրը, ինչպես և չի հստակեցվում՝ երբ է արվել տեսանյութը։ Ուստի ներկայումս հնարավոր չէ հաստատապես ասել՝ արդյոք ԱՊԱ-ի հաղորդած սույն տեղեկություններն իրականության հետ աղերսներ ունեն։ Այնուհանդերձ, մեզ հայտնի են նման մականուններով զինյալներ, որոնց սպանվելու մասին ադրբեջանական մամուլը հաղորդել էր 2014-ի մարտ ամսվա ընթացքում։

Տե´ս նաև։ Ադրբեջանի առաջին պաշտոնական տվյալները Սիրիա մեկնող իր քաղաքացիների խնդրի շուրջ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *