Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 13

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկ և Դոնեցկ շրջաններում մայիսի 11-ին հանրաքվե է անցկացվել, որով ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախանալու օգտին։

Երկրի հարավ-արևելյան շրջաններում հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին։

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

21:30” Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշել է, որ մայիսի 13-ին Կրոմատորսկ քաղաքի մերձակայքում ինքնապաշտպանական ուժերի հետ բախման հետևանքով զոհվել է զինված ուժերի 7 զինծառայող, ևս 7-ը վիրավոր են։

18:30-Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի մերձակայքում կրկին մարտ է ծավալվել Ուկրաինայի ազգային գվարդիայի և տեղի ինքնապաշտպանական ուժերի միջև։ Իրադարձությունների վայրում աշխատող թղթակիցները հայտնում են, որ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է խոցել զինված ուժերի զրահափոխադրիչներից մեկը։
Ավելի մանրամասն՝ Մարտեր ուկրաինական Կրամատորսկ քաղաքի մերձակայքում. ուժայինները կորցրել են զրահատեխնիկա

16:00-Ուկրաինայի արևելյան շրջաններում ինքնապաշտպանական ուժերի գործողությունները համակարգող «հարավ-արևելյան բանակի» մամուլի կենտրոնի ղեկավար Վասիլի Նիկիտինը հայտնել է, որ մահափորձ է կատարվել Լուգանսկի շրջանի պատգամավոր Վալերի Բոլոտովի նկատմամբ։ Նրան հրազենային թեթև վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

14:00” Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն Ռադայի աշխատանքների բացման ելույթի ժամանակ հայտարարել է, որ ուժային կառույցները կշարունակեն հակաահաբեկչական գործողությունների իրականացումը երկրի արևելյան շրջաններում այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չի ապահովվել բնակչության անվտանգությունը։

11։30 ” Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավարությունը պատրաստվում է բանակցություններ վարել Լուգանսկի ժողովրդական հանրապետության պաշտոնակիցների հետ՝ երկու ինքնահռչակ պետությունները միավորելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։

Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է  հանրաքվե՝ որոշելու շրջանների ապագան, ինչը, սակայն, Կիևը չի ճանաչում։

Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

One response to “Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 13

  1. Pingback: Մարտեր ուկրաինական Կրամատորսկ քաղաքի մերձակայքում. ուժայինները կորցրել են զրահատեխնիկա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *