ՌԴ 102-րդ ռազմաբազայի ինժեներներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ինժեներները սկսել են ականազերծման աշխատանքներ իրականացնել Կամխուդ և Ալագյազ ուսումնավարժական զորավարժարաններում։

Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքի


Նկարը՝ ՌԴ ՊՆ կայքի

Տարվա մեջ երկու անգամ՝ ձմեռային և ամառային ուսումնական փուլերից առաջ ինժեներները տարածքները մաքրում են չպայթած զինամթերքից։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկ ամսվա ընթացքում ինժեներները ականազերծելու են շուրջ 200 տեղամաս։ Ավելի վաղ ինժեներների հետ հատուկ պարապունքներ են անցկացվել, որի ժամանակ ուշադրություն է դարձվել չպայթած զինամթերքի հայտնաբերման, վնասազերծման և անվտանգության պահպանման աշխատանքներին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հայտնաբերված զինամթերքն անմիջապես ոչնչացվելու է հատուկ վայրերում։

Նշենք, որ ձմեռային ուսումնական փուլի ժամանակ զորավարժարաններում տանկերից ու հրետանային միջոցներից արձակվել է շուրջ 120 հազար արկ, ինչպես նաև 350 հազար կրակոց հրաձգային զենքերից և նռնականետերից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *