Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարը հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ շեշտելով, որ ներկայումս բանակցություններ են վարում Ադրբեջանի կրթության նախարարության և զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության հետ՝ երկրում միջնակարգ դպրոցներին սեփական արտադրության ուսումնական զենքով և հրաձգության վարժասարքերով ապահովելու նպատակով։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ջամալովը հաղորդել է՝ նմանատիպ վարժասարքեր իրենք արդեն տրամադրել են պաշտպանության նախարարությանն անցյալ տարի՝ 2013-ին։
Այս տարի, Ջամալովի խոսքերով, ռազմարդյունաբերության նախարարությունը շուրջ 2 մլն 170 հազար ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ։ Նախարարը չի հստակեցրել՝ արդյոք սույն պայմանագիրը ենթադրում է միայն վարժասարքերի հերթական խմբաքանակի տրամադրում ՊՆ-ին, թե ընդգրկում է նաև ռազմական նշանակության այլ արտադրանքներ։