Թուրքական Karayel անօդաչուն փորձնական թռիչք է կատարել

Թուրքական Vestel Savunma Sanayi (Վեսթել Սավունմա Սանայի) ընկերությունն ապրիլի 30-ին իրականացրել է Karayel (Քարայել) անօդաչու թռչող սարքի սերիական տարբերակի առաջին փորձնական թռիչքը։

Փորձնական թռիչքներից հետո անօդաչուները փոխանցվելու են պատվիրատուին՝ Թուրքիայի զինված ուժերին, տեղեկացնում է թուրքական ընկերությունը։ Թուրքական զինուժին է փոխանցվելու 6 ԱԹՍ, 3 ցամաքային ղեկավարման կայան և օժանդակող համակարգեր։

Քարայել. Թուրքիայի ԶՈւ

Քարայել. Թուրքիայի ԶՈւ

Karayel-ը մարտավարական անօդաչու թռչող սարք է, որը նախատեսված է հետախուզության համար։ Ավելի փոքր չափերի նախատիպն իր առաջին թռիչքը կատարել էր 2009 թվականին, սակայն հետո պատվիրատուի պահանջով ենթարկվել էր փոփոխությունների, այդ թվում՝ մեծացվել էին նրա չափերը։

Սպասվում էր, որ անօդաչուները թուրքական զինուժին են հատկացվելու 2013 թվականին, սակայն դրանց հանձնումն ուշացել է։

Karayel-ի նոր տարբերակն ունի 550 կգ քաշ, կարող է կրել մինչև 70 կգ բեռ։ Թևերի բացվածքը 10.5 մետր է, երկարությունը՝ 6.5 մ։

Օդում կարող է մնալ մինչև 20 ժամ և բարձրանալ մինչև 6.8 կմ։ Արդյունավետ ազդեցության հեռավորությունը 150 կմ է։

2 responses to “Թուրքական Karayel անօդաչուն փորձնական թռիչք է կատարել

  1. Pingback: Թուրքիայում փորձարկում են հետախուզական անօդաչու թռչող սարքը | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 11-17 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *