Մայիսի 11-ին` ժամը 18:03-ի սահմաններում, Արփա գետի երկայնքով սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են զինծառայող Մերուժան Հարությունյանի դին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հիշեցնենք, որ 28-ամյա ավագ լեյտենանտը զորամասից անհետացել էր մայիսի 1-ին: Նա ծառայում էր Վայքի՝ Նախիջևանին սահմանակից ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում:
Մայիսի մեկից սկսած ամեն օր նշված հատվածում փրկարարները շարունակում էին նրան փնտրել:
Pingback: Հայտնաբերված սպայի դին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 11-17 | Ռազմ.info