Սեյրան Օհանյանն այցելել է Իջևանի զորամաս, ուր նախօրեին զինծառայող էր մահացել

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` մայիսի 11-ին, այցելել է Իջևանում տեղակայված զորամասերից մեկը, որի մարտական հենակետում նախօրեին գրանցվել էր մահվան ելքով միջադեպ։ Օհանյանը եղել է դեպքի վայրում, անձամբ ծանոթացել միջադեպի հանգամանքներին, որից հետո անցկացրել է արտակարգ խորհրդակցություն ռազմական ոստիկանության՝ Իջևանի տարածքային բաժնում։

Սեյրան Օհանյանը Տավուշի մարզի առաջնագծում. 2013 թ.

Սեյրան Օհանյանը Տավուշի մարզի առաջնագծում. 2013 թ.

Նախարարին ներկայացրել են գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Սեյրան Օհանյանը ծառայողական քննության ողջ ընթացքը վերցրել է իր անմիջական հսկողության տակ` հանձնարարելով պարբերաբար զեկուցել դրան առնչվող բոլոր տեղեկություններն ու անել հնարավոր ամեն ինչ՝ դեպքը բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:

Հիշեցնենք՝ մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ առավոտյան ժամը 08։50-ի սահմաններում, Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *