Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սույն թվականի մայիսի 14-15-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Ինչպես ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հաղորդել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից, Յըլմազի այցի ընթացքում ակնկալվում է, որ կստորագրվի թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության ծրագիրը 2014-ի կտրվածքով:
Նկատենք, որ հենց այս ծրագրի շրջանակներում են ամեն տարի կայանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ:
Հիշեցնենք, որ 2013-ին նմանատիպ վարժանքներ անցկացվեցին Բաքվում և Նախիջևանում, իսկ 2014-ի փետրվարին՝ Թուրքիայի Կարս նահանգում: Վարժանքներն իրականացվել են Կարսի Աքբաբա զորավարժարանում փետրվարի 18-20-ին, դրանց մասնակցել է 85 ադրբեջանցի զինծառայող, իսկ Թուրքիան ներկայացված է եղել շուրջ 1650 զինծառայողով։
Pingback: Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Նախիջևան հետաձգվել է | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 11-17 | Ռազմ.info