ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացել

Այսօր՝ մայիսի 10-ին ժամը 08։50-ի սահմաններում, Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով:  Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ սա մայիս ամսվա առաջին ոչ մարտական կորուստն է։

2 responses to “ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացել

  1. Pingback: Սեյրան Օհանյանն այցելել է Իջևանի զորամաս, ուր նախօրեին գրանցվել էր միջադեպ | Ռազմ.info

  2. Pingback: Զինծառայողի մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *